ԵՄ բոլոր երկրների կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացում կլինի հաշված ամիսների ընթացքում. Եղոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Եվրոպական Միության բոլոր երկրների կողմից հաշված ամիսների ընթացքում Հայաստանի և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակևընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացում է ակնկալում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Եղոյանն ասաց փետրվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումների ընթացքում:

«Մեր հարաբերություններն այսօր հիմնվում են ՀՀ-ԵՄ համաձայնագրի վրա, բայց մասամբ, քանի որ այն դեռ ամբողջությամբ ուժի մեջ չի մտել: Այս պահին այն վավերացրել են ԵՄ անդամ 23 պետություններ, մյուս հինգ պետությունների վավերացումից հետո, որն ակնկալում եմ, որ կլինի հաշված ամիսների ընթացքում, համաձայնագիրն ուժի մեջ կմտնի և կփոխարինի նախորդ համաձայնագրին»,- ասաց Եղոյանը:

Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը տեղեկացրել են ԵՄ անդամ երկրներից 23-ը՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան, Ռումինիան, Միացյալ Թագավորությունը, Ֆինլանդիան, Հունգարիան, Սլովակիան, Չեխիան, Կիպրոսը, Գերմանիան, Իռլանդիան, Խորվաթիան, Շվեդիան, Սլովենիան, Բելգիան, Ֆրանսիան և Նիդեռլանդները:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres