Արցախ

Բակո Սահակյանը բարձր է գնահատել Ջալալ Հարությունյանի մասնագիտական պատրաստվածությունը

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը բարձր է գնահատել Ջալալ Հարությունյանի մասնագիտական պատրաստվածությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 26-ին այցելել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահը Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմին է ներկայացրել իր ստորագրած հրամանագրի համաձայն պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար նշանակված գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին:

Նախագահը բարձր է գնահատել գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մասնագիտական պատրաստվածությունը, նշել, որ նա ունի զորքերի կառավարման մեծ փորձ եւ մաղթել հաջողություններ ծառայության մեջ:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել նախկին պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանին ծառայության համար, արժեւորել նրա ավանդը բանակաշինության գործում եւ մաղթել հաջողություններ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում