Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը աճել է ավելի քան 8 տոկոսով
1 րոպեի ընթերցում
![Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը աճել է ավելի քան 8 տոկոսով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/02/1006246.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալները 2020-ի հունվարին 8.2 տոկոսով ավելացել են նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են փաստացում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ընթացիկ–օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական տվյալները:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվարի կազմել է 479 մլն դոլար: Ընդ որում` արտահանման ծավալը հունվարին եղել է 173.8 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ աճելով 20.4 տոկոսով: Ներմուծման ծավալներում հունվարին ևս արձանագրվել է աճ՝ 2.2 տոկոսով: Ներմուծման ընդհանուր ծավալը կազմել է 305.2 մլն դոլար: