Գյուղատնտեսության զարգացման համար տնտեսագետն առաջարկում է գազի գոտիացված գների սահմանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում լեռնային և սահմանային գոտիներում գյուղատնտեսությունն էներգակիրների բարձր գնի պատճառով մրցունակ չէ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը:

«Իմ առաջարկն այն է, որ մտցվեն, հատկապես գազի հետ կապված, գոտիացված, սեզոնային գներ: Դա իսկապես կաջակցի գյուղատնտեսության զարգացմանը լեռնային և սահմանային գոտիներում: Դա մրցունակության առումով ոլորտի արտադրողներին կդնի հավասար հարթությունում»,-ասաց Աշոտ Թավադյանը:

Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ գյուղատնտեսության ոլորտը Հայաստանի համար առանցքային նշանակություն ունի: Նա կարևորեց ոլորտում ապահովագրության ներդրումը՝ նշելով, որ այստեղ դրվատանքի է արժանի այն, որ պետությունը կիսում է ապահովագրական ռիսկերը:

«Բայց ոլորտի անկումը կրճատելու և այն զարգացման տանելու համար ոչ միայն ապահովագրություն է պետք: Շատ կարևոր եմ համարում վերջապես Հայաստանում ագրարային քաղաքականության մշակումը և իրականացումը: Շատ էական նշանակություն ունի ուղղությունների թիրախավորումը՝ սկսած պարենային անվտանգությունից, վերջացրած ըստ տարածքների քարտեզագրումով, անձնագրավորումով և մրցակցային առավելությունների հաշվառումով»,-ասաց Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով, բավական մեծ է ներուժը վերամշակող արդյունաբերության մասով: Մասնագետն անհրաժեշտ է համարում առաջին հերթին գյուղատնտեսության ոլորտի և ենթաոլորտների ներուժի հավաքագրումը, հատկապես, երբ կա պահանջարկ:

«Շատ է խոսվում ԵԱՏՄ տարածքում մեր գյուղատնտեսական արտադրանքի պահանջարկի մասին, սակայն բավական մեծ պահանջարկ կա նաև Մերձավոր Արևելքում: Կարծում եմ՝ պատշաճ քայլերը ճիշտ համակարգելու դեպքում կկարողանանք գյուղատնտեսության ոլորտը բարձրացնել»,-ասաց Թաթուլ Մանասերյանը:

Վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը նշեց, որ Հայաստանում գյուղատնտեսության ծավալների անկումն առաջին տարին չէ, որ գրանցվել է: 2017 թվականին եղել է կես տոկոս, 2018 թվականին 1.5 տոկոս, իսկ 2019 թվականին 4 տոկոս: Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է փորձագիտական հանրության հավաք՝ հետազոտություն անցկացնելու և հասկանալու, թե ինչ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկել ոլորտի անկման ծավալները փոքրացնելու, այն զարգացման ճանապարհով տանելու համար:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում