Սպորտ

Կառավարությունը օլիմպիական չեմպիոններին կհատկացնի 20-ական մլն դրամ

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը օլիմպիական չեմպիոններին կհատկացնի 20-ական մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերում առաջին հորիզոնականը զբաղեցրած մարզիկները պետության կողմից կստանան 20-ական մլն դրամ: Այդ մասին կառավարության նիստում նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Օլիմպիական խաղերի արդյունքներով առաջին տեղ զբաղեցնող հայ մարզիկները կստանան 20-ական մլն դրամ, երկրորդ տեղ զբաղեցնողները՝ 15-ական մլն դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցնողները՝ 10-ական մլն դրամ: Այս մարզիկներին մինչև կյանքի վերջ տրվող թոշակի չափը կավելանա: Մասնավորապես, աշխարհի չեմպիոնների համար այդ թիվը ներկայիս 55 հազար դրամի փոխարեն կդառնա 100 հազար դրամ: Օլիմպիական չեմպիոնների թոշակը ևս կկրկնապատկվի ու կդառնա 200 հազար դրամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում