Մահացել է Երվանդ Մանարյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ դերասան և ռեժիսոր Երվանդ Մանարյանը։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Սրտի խորը կսկիծով տեղեկացա մեր ժամանակների մեծագույն հայերից մեկի` Երվանդ Մանարյանի կյանքից հեռանալու մասին: Մեզնից հեռացավ ՀՀ լավագույն քաղաքացիներից, լավագույն արվեստագետներից, լավագույն մտավորականներից մեկը: Հանգչիր խաղաղությամբ, ՎԱՐՊԵՏ»,- գրել է Միրզոյանը:

Երվանդ Մանարյանը ծնվել է 1924 թվականին Արաքում։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։

1946 թվականին ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952 թվականին։

Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում։ Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։ Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։

Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ։ Մանարյանը նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Հարսնացուն Հյուսիսից», «Քաոս», «Մորգանի խնամին» և այլն:

2003 թվականին Երվանդ Մանարյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր արտիստի կոչում, իսկ 2005-ին՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ: 2018 թվականին Երվանդ Մանարյանին շնորհվել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչում։

Հայերեն English Русский

ՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրել

Իտալական խոհանոցի շաբաթը մեկնարկեց Երեմյան Ակադեմիայում. հայ-իտալական խոհարարական դիվանագիտության 5-րդ տարին

Հայաստանում հիմնվում է ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության կենտրոն. ARCS-ai-ի նոր նախաձեռնությունը

Կասեցվել է «ՎԱՐԳԱ-ՖՈՒԴ»-ի պահածոների արտադրամասի գազի կաթսաների շահագործումը

ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերի 23-ին

Հարավային Կորեայում հայտնաբերվել է 10 տարվա ընթացքում խոլերայով վարակման առաջին դեպքը

Դեսպան Մկրտչյանն ու ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները քննարկել են երկկողմ օրակարգի ընթացիկ զարգացումները

Մոսկվան Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցությունը կապում է Ռուսաստանի անվտանգության հարցերի հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու Եվրոպական մարմնամարզության պատվիրակությունը քննարկել են Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքը

Արմստատն առաջին անգամ հրապարակել է Հայաստանի ստեղծարար տնտեսության վերաբերյալ վիճակագրական տեղեկագիր