Հասարակական

Ֆելիքս Թոխյանը հաստատում է՝ հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ

1 րոպեի ընթերցում

Ֆելիքս Թոխյանը հաստատում է՝ հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին համարում է իր լավագույն ուսանողներից մեկը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում Թոխյանը նշեց, որ նա հանդիպել է Միրզոյանի հետ և ոչ միայն նրա հետ, այլև շատ շատերի հետ: Հարցին, թե ՍԴ դատավորը Միրզոյանի հետ հանդիպել է որպես իր ուսանողի՞, թե՞ ԱԺ նախագահի, Թոխյանը պատասխանեց՝ և՛ որպես ուսանողի, և՛ որպես ԱԺ նախագահի: Հարցին՝ արդյոք հանդիպմանը քննարկվե՞լ են ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու հարցը, Թոխյանը պատասխանեց՝ ոչ։

Խոսելով տարածվող լուրերից, թե ՍԴ-ի ներսում լարվածություն կա, Թոխյանն ասաց. «ՍԴ-ում ոչ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի եկած ժամանակ եւ ոչ էլ հիմա ոչ մի ճգնաժամ չի եղել եւ չկա»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում