Վեհափառն ընդունել է տարբեր ոլորտներում հաջողություններ արձանագրած 100-ից ավելի երիտասարդների

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ս․ Սարգսի տոնի առիթով Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) կենտրոնական գրասենյակի նախաձեռնությամբ ընդունեց կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և մի շարք այլ բնագավառներում հաջողություններ արձանագրած, մրցանակակիր և հայրենիքի հասարակական կյանքում և հայրենի սահմանների պաշտպանության գործում զգալի ներդրում ունեցող հարյուր քսան երիտասարդների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջը տեղեկացնում է, որ հանդիպմանը Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական միավորման հոգևոր տեսուչ և կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը Նորին Սրբությանը ներկայացրեց մասնակից երիտասարդներին՝ նշելով, որ երիտասարդներից յուրաքանչյուրն իր գովարժան ներդրումն ունի ազգային և նաև եկեղեցական կյանքից ներս:

Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամը սկսեց Սուրբ Սարգսի տոնի առիթով շնորհավորականով և մաղթանքով, որ սրբի բարեխոսությամբ ընդունելի լինեն երիտասարդների բոլոր իղձերն ու նպատակները:

Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ նման երիտասարդների դերակատարությունը մեծ է հայրենիքի շենացման ու հզորացման, Հայ Եկեղեցու պայծառացման և հայ ժողովրդի բարօր կյանքի կերտման գործում: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ նրանց այսօրվա ձեռքբերումները կնպաստեն ավելի մեծ հաջողություններ արձանագրելու ոչ միայն իրենց, այլ նաև հայրենիքի և ազգի հեղինակության բարձրացման համար և ոգեշնչող օրինակ կլինեն մատաղ սերնդի կյանքում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց Եկեղեցու դերը ազգի զարգացման և պահպանման գործում՝ հորդորելով երիտասարդներին մասնակցել Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող երիտասարդական միությունների գործունեությանը, ներդրում ունենալ Եկեղեցու առաքելության արդյունավորման գործում և մշտապես քայլել դեպի Աստված տանող ճանապարհով, քանի որ այդ ընթացքը հոգևոր մխիթարություն է պարգևում, օգնում բացահայտել սեփական ինքնությունը, հաղորդ դառնալ հոգևոր արժեքներին և հարուստ սրբազան ժառանգությանը: Նորին Սրբությունը խոսեց եկեղեցական կյանքում ներգրավվածության օգտակարության մասին, ապա անդրադարձավ Եկեղեցու սպասումներին երիտասարդությունից՝ մասնավորապես հայրենիքին և ազգին մատուցվող ծառայության ծիրից ներս:

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը պատասխանեց նաև երիտասարդների հարցերին երիտասարդ-հոգևորական կապի ամրապնդման, եկեղեցական կյանքի և երիտասարդական միությունների, Սփյուռքում հայապահպանության խնդիրների, հանրակրթական դպրոցներում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման, պատմական սրբավայրերի պահպանության և հոգևոր կյանքի զանազան մարտահրավերների վերաբերյալ:

Հայերեն العربية

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres