Տնտեսություն

Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտ»-ի համար կայուն երաշխիքներով ներդրումային առաջարկները

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտ»-ի համար կայուն երաշխիքներով  ներդրումային առաջարկները

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտ» գործարանի համար ներդրումային ցանկացած առաջարկ, որը երկարաժամկետ կայունության երաշխիքներ կպարունակի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե կառավարությունն ինչ ծրագրեր ունի «Նաիրիտ»-ի հետ կապված, մտադի՞ր է արդյոք վաճառքի հանել:

«Բոլոր դեպքերում, երբ լինի ներդրումային առաջարկ, որը երկարաժամկետ կայունության երաշխիքներ պարունակի, կառավարությունը պատրաստ է քննարկել դրանք»,-ասաց Խաչատրյանը:

Հարցին՝ կա մոտավոր հաշվարկ, թե որքան գումար է հարկավոր «Նաիրիտ»-ը վերագործարկելու համար, նախարարը նշեց՝ այդպիսի թիվ չի կարող ասել հիմա: «Անկախ գումարի չափից նախ պետք է գնահատվի դրա տեխնիկական իրագործելիության հարցը»,-նշեց Խաչատրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում