Հայաստանից արտահանման ծավալն աճել է 9.4 տոկոսով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից արտահանման ծավալը 2019-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 2 մլրդ 640 մլն 275.1 հազ դոլար՝ նախորդ տարվա համեմատ ավելանելով 9.4 տոկոսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են փաստում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Ընդ որում դեպի ԵԱՏՄ երկրների արտահանման ծավալը կազմել է 760 մլն 894.5 հազ դոլար՝ նախորդ տարվա 688 մլն 473.6 հազդոլարի նկատմամբ ավելանալով 10.5 տոկոսով: ԱՊՀ այլ երկրներ արտահանումը կազմել է 39 մլն 538.2 հազ դոլար, որը 2018-ի համեմատ ավել է 29.4 տոկոսով:

Հայաստանից ԵՄ երկրներ արտահանումը 2019-ին կազմել է 583 մլն 170.7 հազ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակի 683 մլն 409.2 հազ դրամի նկատմամբ նվազելով 14.7 տոկոս:

Հայաստան ներմուծման ծավալը 2019-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 5 մլրդ 513 մլն 798.5 հազ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճելով 10.8 տոկոսով:

Հայերեն العربية English Français Русский

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը