Արցախ

Արցախում 2019 թվականին ծնվել է 1994 երեխա

2 րոպեի ընթերցում

Արցախում 2019 թվականին ծնվել է 1994  երեխա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում 2019 թվականի ընթացքում ծնվել է 1994 երեխա, որոնցից 1015-ը տղաներ են, 979-ը՝աղջիկներ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից: Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ծնվել է 1698 երեխա:Շրջաններից՝ առավելագույն ծնունդները գրանցվել է Մարտակերտում՝159 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 88, Հադրութում՝ 36, Շահումյանում՝ 9 և Քաշաթաղում՝ 4:

Հարկ է նշել, որ Արցախից ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 81 նորածին:

Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը տարվա ընթացքում կազմել է 2073 երեխա, որոնցից 1058-ը՝տղաներ են, 1015-ը՝ աղջիկներ: Ընդհանուր ծնունդներից 31-ը զույգեր են:

ԱՀ առողջապահության նախարարությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում պետական ու բարեգործական միջոցներով բուժհաստատությունների շենքային պայմանների բարելավման և սարքավորումների արդիականացման ուղղությամբ: 2019 թվականին բարեգործական հիմունքներով վերանորոգվել ու բժշկական ժամանակակից սարքավորումներով համալրվել է Հադրութի շրջանային բուժմիավորման ծննդաբերական բաժանմունքը։Պետական միջոցներով վերանորոգվել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի մանկաբարձական բաժանմունքի ծննդաբերական բլոկը, հետծննդաբերական հիվանդասենյակները, նորածնային բաժանմունքը և համալրվել համապատասխան գույքով։ 2019 թվականի դեկտեմբեր ամսին շահագործման է հանձնվել Քաշաթաղի շրջանային բուժմիավորման նորակառույց շենքը, որտեղ գործում է բժշկական ժամանակակից սարքավորումներով հագեցած ծննդաբերական բաժանմունք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում