Քաղաքականություն

Տխուր է, որ ՀՀ դրոշի և զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է ձեռքը երկարել կեղտոտ գործարքի համար

1 րոպեի ընթերցում

Տխուր է, որ ՀՀ դրոշի և զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է ձեռքը երկարել կեղտոտ գործարքի համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ձերբակալությանը:

«Տխուր է, որ Հայաստանի Հանրապետության դրոշի և զինանշանի ներքո, ՀՀ ժողովրդի անունից գործող պաշտոնյան կարող է ձեռքը երկարել կեղտոտ գործարքի համար, վիրավորական է, որ պաշտոնյան կարող է վարչապետի կողմից շնորհվող վաստակավոր շինարարի կոչում ստանալու հարցում աջակցելու համար 5 000 դոլար կաշառք վերցնել ու վարչապետին միջնորդություն ներկայացնել այդ անձին վաստակավոր շինարարի կոչում շնորհելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սա անձնական վիրավորանք է իր, հայ ժողովրդի, 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների հասցեին:

«Կարծում եմ, որ նման վիրավորանք հասցրած անձինք պետք է խստագույն պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում