Սիրիայում հայ զինվոր է զոհվել
1 րոպեի ընթերցում
![Սիրիայում հայ զինվոր է զոհվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/02/1003844.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իդլիբ նահանգի մոտակայքում Սիրիայի բանակի և ահաբեկիչների միջև ընթացող մարտերի ժամանակ հայ զինվոր է զոհվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը:
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 5-ին, զոհվածը 1988 թվականին ծնված Ժան Գաթանճեանն է:
Պարբերականը տեղեկացնում է, որ զինվորի հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 6-ին Հալեպի հայ կաթողիկե Ս. Խաչ եկեղեցում: