Հասարակական

Հիպոֆիզային գաճաճության ախտանիշ ունեցող 43 երեխայի կտրամադրվի աճի հորմոն դեղ

1 րոպեի ընթերցում

Հիպոֆիզային գաճաճության ախտանիշ ունեցող 43 երեխայի կտրամադրվի աճի հորմոն դեղ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը Հայաստանում հաշվառված «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ ունեցող 43 երեխաների կտրամադրվի աճի հորմոն դեղ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով 2020-ի ծրագրերն ու անելիքները:

«2020 թվականից ՀՀ-ում հաշվառված «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ ունեցող շուրջ 43 երեխաների` յուրաքանչյուրին անհրաժեշտ քանակով, անխափան կտրամադրվեն աճի հորմոն դեղը` համապատասխան գրիչ-ներարկիչով»,-ասաց նախարարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում