Արցախ

Արցախի ՊԲ-ում զինծառայող է զոհվել

1 րոպեի ընթերցում

 Արցախի ՊԲ-ում զինծառայող է զոհվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում