«Հայկական հակասեմականությու՞ն». Ճշմարտությունն այլ է. Jerusalem Post

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի եբրայական համալսարանի պրոֆեսոր, հայագետ Յոավ Լոեֆը (Երուսաղեմի Եբրայական համալսարանում դասավանդում է Հայոց պատմություն և մշակույթ)իսրայելական հայտնի The Jerusalem Post պարբերականում հրապարակել է վերջերս նույն պարբերականում ակնհայտորեն Ադրբեջանի պատվերով հրապարակված հակահայկական հոդվածի կեղծ պնդումները հերքող մանրակրկիտ վերլուծություն, որտեղ հստակ կերպով ի ցույց է դնում, թե ինչու է Գարեգին Նժդեհը Հայաստանում հերոս, և որքան սին են մեղադրանքները, թե «Հայաստանը հակասեմական է»։

Հունվարի 21-ին հրապարակված հակահայկական հոդվածի հեղինակը պարբերականի սյունակագիր Մաայան Ջեֆի-Հոֆմանն է, որը պարբերաբար հրապարակում է Ադրբեջանին գովերգող հոդվածներ։ Յոավ Լոեֆի պատասխան հոդվածում հստակ կերպով ընդգծվում է, որ Հոֆմանը ոչ միայն փաստերն ըստ իր հայեցողության՝ ընտրողաբար է օգտագործել, այլ նաև որոշ լուրջ սխալներով։

Հոդվածի սկզբում Երուսաղեմի համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոսը կարևորում է, որ օրերս Իսրայելում անցկացված Հոլոքոստի համաշխարհային ֆորումին Հայաստանից մասնակցել է նախագահ Արմեն Սարգսյանը, այնուհետև անցում կատարում Գարեգին Նժդեհի թեմային՝ ընդգծելով, որ վերջինս Հայաստանում հերոս է ոչ թե նացիստական Գերմանիայի հետ համագործակցելու, այլ Օսմանյան Կայսրության, հետագայում արդեն Ադրբեջանի դեմ Հայաստանի անկախության համար պայքարելու համար։ Ստորև ներկայացնում ենք, հոդվածը՝ որոշակի կրճատումներով.

«Հոդվածը [Մ Ջ.-Հոֆմանի՝ խմբ.] սկսվում է Երևանում Գարեգին Նժդեհի արձանի վերաբերյալ հատվածով՝ տպավորություն ստեղծելով, թե «հակասեմական» հայերը որոշել են հերոսացնել նրա հիշատակը իբրև նացիստական կոլաբորացիոնիստի։ Սակայն ամենակարևորն այն է, որ Նժդեհն առաջին հերթի ռազմական հերոս էր և Հայկական ազատագրական շարժման կենտրոնական առաջնորդը, որը ձգտում էր հասնել իր ազգի անկախությանը՝ հարյուրավոր տարիների բռնազավթումից հետո։ Նա պայքարել է Օսմանյան Կայսրության դեմ, երբ այն սիստեմատիկ կերպով կոտորեց իր իսկ հայկական փոքրամասնությանը, և անկյունաքարային դեր է խաղացել Հայկական Առաջին Հանրապետության հիմնադրման (1918-1920) գործում, որը ցեղասպանությունից հետո տառապող հայ ժողովրդին նվիրեց վերածնված հույսի մի կարճ ժամանակահատված։

Այդ հույսը կոպտորեն ընդհատվեց 1920 թ. Կարմիր Բանակի ներխուժմամբ, և երիտասարդ Հայաստանի Հանրապետությունը անեքսիայի ենթարկվեց Խորհրդային Միության [Խորհրդային Ռուսաստանի. ԽՍՀՄ-ը կազմավորվել է 1922 թ. դեկտեմբերի 30-ին՝ խմբ.] կողմից։ Այդ ներխուժման ընթացքում Նժդեհը պայքար մղեց կանխելու Խորհրդային փորձը՝ հանձնելու Հայաստանի հարավային շրջանները նորաստեղծ Ադրբեջանին՝ մի պետության, որը ստեղծվել էր Խորհուրդների կողմից։ Այդ պայքարը մասնակիորեն հաջողվեց, չնայած Հայաստանի երկու պատմական տարածքներ՝ Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը (Նժդեհի ծննդավայրը) հանձնվեցին ազերիներին [Խորհրդային Ադրբեջանին՝ խմբ.]՝ որպես Խորհրդային «բաժանիր և տիրիր» քաղաքականության մաս։

Ճշմարիտ է, որ Նժդեհը Նացիստական Գերմանիայի բանակում ծառայել է կարճ ժամանակ։ Որևէ արդարացում չկա այդ համագործակցության համար, սակայն ակնհայտորեն պարզ է, որ նրա շարժառիթը միանալու Վերմախտին [Երրորդ Ռայխի զինված ուժերը՝ խմբ.] որևէ կապ չուներ հակասեմականության հետ, այլ բխում էր մի անիրական հույսից, որ իր համագործակցությունը կարող է նպաստել հայկական ժողովրդի վերաազատագրմանը…

Նաև կարևոր է ընդգծել, որ … հարյուր հազարավոր հայեր ծառայել են Խորհրդային բանակում և ակտիվ նպաստ ունեցել նացիստների դեմ հաղթանակի գործում։ Նժդեհը Հայաստանում չի փառաբանվում նացիստների հետ իր համագործակցության համար, այլ հայ ժողովրդին ազատագրելու համար իր ողջ կյանքում անդադար մղած պայքարի համար։

Ջեֆֆի-Հոֆմանը իր թեզում խոսում է Հայաստանում հակասեմականության մասին։ Ես ճանապարհորդել եմ Հայաստանում թե՛ միայնակ, թե՛ այլ Իսրայելից այլ հրեաների հետ։ Ես միշտ պարզ կերպով ի ցույց եմ դնում, որ հրեա եմ և իսրայելցի, և երբևէ չեմ լսել հակասեմականություն արտահայտող որևէ ակնարկ։ Եթե այնտեղ տեղ ունի որևէ քննադատություն, ապա սովորաբար Իսրայելի անվճռականության համար՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան Կայսրության կողմից և պատճառ դարձել 1,5 միլիոն հայերի սպանության Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին ու որն ըստ էության Հոլոքոստի «գլխավոր փորձի» նման բան էր։

Մեկ այլ քննադատություն ազերի բռնապետության՝ Հայաստանի թշնամու հետ, Իսրայելի դաշինքին է վերաբերում… Հայաստանի փոքր հրեական համայնքը երբեք չի տառապել հակասեմականությունից իր նոր հայրենիքում…

Ջոֆֆի-Հոֆմանը հղում է կատարում Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղ «դաժան ներխուժմանը»։ Նա «մոռանում է» նշել, որ այդ շրջանը հնագույն ժամանակներից բնակեցված է եղել մեծամասամբ հայերով։ Նրանք մեծամասնություն էին կազմում անգամ 70 տարի Խորհրդային Ադրբեջանի իշխանության և ազերիների կողմից ժողովրդագրական իրավիճակը փոփոխելու ջանքերի դեպքում։

Նա նաև արհամարհում է փաստերը, որ Ղարաբաղի հայերը պահանջեցին ազատություն ազերիների կողմից Բաքվում, Շուշիում, Սումգայիթում և այլ տեղերում ջարդերի երկար պատմության ֆոնին, որոնք սկսել էին վաղ 1900-ականներին, հետո 1920 թ. շրջակայքում և կրկին 1988 թ.։ Պատմությունը Հոլիվուդի ժանրի հրաշալի ֆիլմ է՝ հստակ բաժանումով լավ և վատ տղաների, երբ դու արհամարհում ես փաստերը, որոնք չեն սպասարկում քո թեզիսը։

Ես եզրափակում եմ ուշադրություն հրավիրելով երեք փաստի վրա. Առաջինն այն է, որ երկար տարիներ ի վեր մինչ օրս Երևանի սրտում կա հուշարձան՝ եբրայերեն և հայերեն գրերով՝ նվիրված Հոլոքոստի և Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ցավոք, նման հուշարձան չկա Իսրայելում։

Երկրորդը՝ Հայաստանը իր բարձրագույն պաշտոնյային՝ Հայաստանի նախագահ պարոն Արմեն Սարգսյանին ուղարկեց Երուսաղեմ՝ Հոլոքոստի համաշխարհային ֆորումին։

Երրորդը այն է, որ Հայաստանը որոշել է շուտով դեսպանատուն բացել Իսրայելում՝ անկախ նրանից Իսրայելը կբացի դեսպանատուն Երևանում, թե ոչ։ Չի կարող լինել որևէ այլ բացահայտ հայտարարություն, որ Հայաստանը դեմ է հակասեմականությանը»։

Հայերեն English Русский

Շանթ Սարգսյանը «Al-beruniy» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է

Շարունակում ենք կարևոր խոսակցությունները ԱՄՆ-ի հետ համագործակցությունն արդյունավետ դարձնելու համար. Արարատ Միրզոյան

Երևանի 138 և 74 մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվել և վերակառուցվել են

Հրապարակվել է «Արտավազդ» 24-րդ մրցանակաբաշխության երկրորդ փուլ անցած աշխատանքների ցանկը

Թրամփն արգելել է տրանսգենդերներին մասնակցել կանանց մարզական մրցումներին ուսումնական հաստատություններում

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարների համար

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ չի եղել. ԶՊՄԿ

ԲՏԱ նախարարությունը Հայաստանի տեխնոլոգիական հնարավորությունները կներկայացնի ոլորտի հինգ միջազգային ցուցահանդեսում

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն արտագնա խաղում հաղթել է Ալբանիային

Նիկոլ Փաշինյանը Ջորջթաունի համալսարանում հանդես է եկել դասախոսուությամբ