Ոստիկանությունը բերման է ենթարկել Նարեկ Մալյանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե ինչպես են իրավապահները բերման ենթարկում ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը: