Տնտեսություն

Վարչապետի կոչից հետո թողարկված ՀԴՄ կտրոնների քանակը կտրուկ ավելացել է

1 րոպեի ընթերցում

Վարչապետի կոչից հետո թողարկված ՀԴՄ կտրոնների քանակը կտրուկ ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականին Հայաստանում թողարկվել է 120 միլիոն 36 հազար 875 հատով կամ 38 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ճշգրտված տվյալների համաձայն՝ 2019 թվականի ընթացքում Հայաստանում թողարկվել է 120 միլիոն 36 հազար 875 հատով կամ 38 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին: Արդյունքում՝ 2018 թվականի համեմատ արձանագրվել է 345 միլիարդ 413 միլիոն դրամի կամ 21.9 տոկոսով ավելի առևտրաշրջանառություն: Շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պահանջում են ՀԴՄ կտրոն, և բոլոր այն տնտեսավարողներին, ովքեր նույնիսկ առանց պահանջի տալիս են ՀԴՄ կտրոն»,- գրել է Փաշինյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում