ԼՀԿ-ն առաջարկում է երրորդ երկրներից օգտագործված ավտոմեքենա ներմուծելիս ԱԱՀ-ի դրույքաչափը նվազեցնել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից օգտագործված ավտոմեքենաներ ներմուծելիս ԱԱՀ-ի դրույքաչափը փոփոխել՝ ըստ մաշվածության սահմանելով 5 և 10 տոկոս դրույքաչափեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը:

«Նախագծով առաջարկվում է անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող 3-5 տարեկան ավտոմեքենաների համար ներմուծման հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն սահմանել 10 տոկոսի չափով, իսկ 5-10 տարեկան ավտոմեքենաների համար ԱԱՀ-ն հաշվարկել 5 տոկոսի դրույքաչափով: Հիմնական գաղափարը գինը ցածր պահելն է, որ ներկրողները, որոնք հետագայում վերարտահանում են, կարողանան շուկան պահել»,-ասաց Բաղդասարյանը:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշեց, որ կառավարության դիրքորոշումը բացասական է՝ հավելելով, որ չունեն ԱԱՀ-ի տարբերակված՝ տվյալ դեպքում նվազեցված դրույքաչափեր կիրառելու պրակտիկա: «ԱԱՀ-ի նվազեցված դրույքաչափի կիրառության շահառուն, այսինքն՝ օգուտներ ակնկալողը պետք է լինի սպառողը, մինչդեռ նախագծով առաջարկվող լուծումների պարագայում շահառուն ոչ թե սպառողն է, այլ տնտեսավարող սուբյեկտը, որը պետք է զբաղվի ավտոմեքենաների առք ու վաճառքով»,-ասաց Պողոսյանը:

Նա ներկայացրեց նաև մի քանի այլ նկատառում՝ մասնավորապես նշելով, որ ընդունելով նախագիծը՝ կխախտեն միջազգային հարթակներում, հատկապես ԵԱՏՄ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունները, որովհետև կստացվի, որ երրորդ երկրներից կատարվող ներմուծումների համար ավելի մեղմ պայմաններ են սահմանվում, քան միության անդամ այլ պետություններից կատարվող ներմուծումների պարագայում:

Նախագիծը հանձնաժողովում քվեարկությամբ ստացավ բացասական եզրակացություն:

Հայերեն Русский

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին