Տնտեսություն

ՏԿԵՆ-ում քննարկվել են  հանքարդյունաբերության  ոլորտի օրենսդրական բարեփոխումների հարցեր

2 րոպեի ընթերցում

ՏԿԵՆ-ում քննարկվել են  հանքարդյունաբերության  ոլորտի օրենսդրական բարեփոխումների հարցեր

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարՍուրեն Պապիկյանը հունվարի 13-ին հանդիպել է Աժ փոխխոսնակ Լենա Նազարյանի, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի, Աժ պատգամավոր Մերի Գալստյանի հետ՝ հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրական բարեփոխումներիը քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցել են նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը և շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները քննարկել են ՀՀ ընդերքի օրենսդրության զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես, անդրադարձել մետաղական հանքարդյունաբերության ոլորտում նորմատիվ-իրավական դաշտի կարգավորումներին:

Զրուցակիցները կարևորել են ոլորտում առկա օրենսդրական բացերի վերհանման և դրանց լուծման նպատակով նման ձևաչափով շարունակական քննարկումների անցկացումը, ինչպես նաև տնտեսական, սոցիալական, բնապահպանական ազդեցությունների և իրավաչափության գնահատման նպատակով ոլորտային մասնագետների ներգրավումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում