ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ տեղեկությունը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
«Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում այդ տեղեկությունը»,- ասաց Օհանջանյանը:
Հատուկ քննչական ծառայությունը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Թովմասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։