TheTravel-ը ճամփորդասերներին առաջարկում է այցելել «Զորաց քարեր»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճամփորդական TheTravel կայքն ընթերցողներին առաջարկել է ճանապարհորդության հետաքրքրիր ուղղություններ. կայքն առանձնացրել է 20 տեսարժան վայրեր ամբողջ աշխարհից, որոնք, ըստ կայքի, ավելի հին են, քան Սթոունհենջը: Հոդվածագրի աչքից չի վրիպել նաև Հայաստանի «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոդվածագիրը նկատել է՝ շատ հին քարերը բավականին տարածված են, բայց Զորաց քարերի ատամնավոր եզրերը այն դարձնում են շատ ավելի իսկական: Հայաստանի շքեղ ամառային տեսարանը նման վայրերը դարձնում է էլ ավելի գրավիչ՝ ճամփորդությունը պլանավորելիս:

«Բնօրրան» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, որոնք երկար տարիներ իրարամերժ կարծիքներ են ունեցել Քարահունջ պատմամշակութային արգելոցի վերաբերյալ, համաձայնագիր են ստորագրել` որոշելով համատեղել ուժերը և պարզել Քարահունջն իրականում աստղադիտարա՞ն է, թե՞ հնավայր, բնակավայր, որն ունի դամբարանի կարգավիճակ:

Քարահունջը(Զորաց քարեր,Քարենիշ), նախապատմականմեգալիթյան կառույց է: Այն «Զորաց քարեր բնակատեղի» անունը կրող պատմամշակութային արգելոց և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք է: Մի շարք գիտնականներ և հետազոտողներ պնդում են, որ մեգալիթյան կառույցը աստղադիտարան է: Գիտական և սիրողական որոշ շրջանակներ մերժում են աստղադիտարան լինելու հանգամանքը և պնդում, որ այն դամբարանաշերտ է:

Մեգալիթյան կառույցի անվան և նշանակության մասին առկա հակասական կարծիքներն ու պնդումները հաճախ վերածվում են վեճերի ինչպես գիտական, այնպես էլ հասարակական շրջանակների միջև:

Հայերեն العربية English Русский

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք