Հասարակական

Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտը կբացվի և կդառնա թանգարանային հատված

1 րոպեի ընթերցում

Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտը կբացվի և կդառնա թանգարանային հատված

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի կսկսվեն Հին Երեւանի՝ Հանրապետության Հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման եւ այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հանրապետության Հրապարակը արդյունքում կդառնա շատ ավելի տեսարժան վայր»,- գրել է վարչապետը:

Ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով հայտնել էր, որՀին քաղաքը վերականգնելու հնարավորությունները քննարկում է մասնագետների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում