Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունվարի 8-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Պավել Չեպլակին և ռազմական կցորդ, գնդապետ Քշիշտոֆ Միկոլայեկին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվությանց և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել գնդապետ Միկոլայեկին պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցության զարգացման գործում ներդրած ջանքերի համար, ինչի արդյունքում հնարավոր է եղել վերականգնել ամենամյա պլանավորման ձևաչափով համագործակցությունը և նախաձեռնել համագործակցության նոր ոլորտներ:

Դեսպան Չեպլակը հաստատել է փոխգործակցությունը զարգացնելու լեհական կողմի պատրաստակամությունը և կարևորել երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը, որն արդեն համաձայնեցվել է կողմերի միջև:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում