Հասարակական

Սահմանային անցման կետերում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտք երկիր

2 րոպեի ընթերցում

Սահմանային անցման կետերում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտք երկիր

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոնական օրերին Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն աշխատել է ուժեղացված ռեժիմով։ Ելնելով հանգստի շրջանում երկրից մեկնողների ու երկիր ժամանողների մեծ հոսքից՝ սահմանային հսկիչ կետերում, հատկապես դեպի Վրաստան մուտք ու ելքը հսկող Բագրատաշենի, Բավրայի, Այրում-Ջիլիզայի եւ Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ուժեղացված հսկողություն է իրականացվել երկիր ժամանողների հանդեպ՝ ուշադրության առնելով վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական նշանները եւ ավտոմատ ջերմաչափում կատարելով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ հսկողության ընթացքում ավտոմատ ջերմաչափման արդյունքում պետական սահմանի անցման կետում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը երկիր․բոլորն էլ ժամանել են Վրաստանից։

ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի համաճարակաբանները Բավրայի եւ Այրում- Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկման կետերում 5 անձի մոտ արձանագրել են բարձր ջերմության առկայություն, որոնցից մեկի մոտ դա ուղեկցվել է նաեւ անհայտ ցանավորմամբ. տվյալ անձանց մոտ ջերմության առկայության մասին տեղեկացվել է համապատմեկի մոտ արձանագրվել է ցան՝ առանց ջերմության։ Նշված քաղաքացիներից մեկի մոտ առկա է եղել տենդ, փսխում, ցավ՝ որովայնի եւ կոկորդի շրջանում։ասխան տարածքային պոլիկլինիկաներին՝ նրանց հետագա վիճակը հսկողության տակ պահելու նկատառմամբ:

Իսկ «Զվարթնոց» օդանավակայանի հսկիչ կետից դիտարկման արդյունքում Դուբայ-Երեւան չվերթի մեկ ուղեւոր օդանավակայանի ժամանման սրահից դուրս է բերվել արտահերթ՝ այլ ուղեւորների եւ օդանավակայանի աշխատակիցների հետ շփումը նվազեցնելու նպատակով։

Տվյալ անձանց առողջական վիճակի մասին տեղեկացվել է համապատասխան տարածքային պոլիկլինիկաներին՝ նրանց հետագա վիճակը հսկողության տակ պահելու նկատառմամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում