Սփյուռք

Իսրայելի նախագահն ընդունել է Երուսաղեմի քրիստոնյա հոգևոր պետերին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի նախագահն ընդունել է Երուսաղեմի քրիստոնյա հոգևոր պետերին

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Իսրայելի նախագահ Ռըուվեն Ռիվլինը նախագահական պալատում դեկտեմբերի 30-ին ընդունել է Սուրբ Երկրի քրիստոնյա հոգևոր պետերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

«Երուսաղեմի Հայոց պատրիարքությունից ընդունելությանը մասնակցեցին Սուրբ Աթոռի լուսարարապետ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի ԼուսարարապետՍևան արքեպիսկոպոս Ղարիբյանը, ավագ թարգման Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանը և դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը»,- գրել է դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում