Հասարակական

Ucom-ը մտադիր է գնել «Բիլայն»-ը. ընկերությունը դիմել է ՀԾԿՀ

1 րոպեի ընթերցում

Ucom-ը մտադիր է գնել «Բիլայն»-ը. ընկերությունը դիմել է ՀԾԿՀ

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բիլայն» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով իրենց ընկերությունը («Վեոն Արմենիա» ընկերությունը`ապրանքանիշը «Բիլայն») Ucom ընկերությանըվաճառելու հարցով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տեղեկությունը հաստատեց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը:

«Հանձնաժողովը ստացել է գրություն, որով «Բիլայն» ընկերությունը խնդրել է համաձայնություն տալ գործարքին և այժմ այն գտնվում է ուսումնասիրության փուլում: Ըստ օրենքի` հանձնաժողովը պետք է համաձայնություն տա նշված գործարքին: Քանի որ գրությունը եղել է դեկտեմբերի 27-ի երեկոյան, գործընթացը ուսումնասիրության փուլում է»,- նշեց Ազիզյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում