Տնտեսություն

ՏՄՊՊՀ-ն գազալցակայանների շուկայում ստվերի կասկածներ ունի

2 րոպեի ընթերցում

ՏՄՊՊՀ-ն գազալցակայանների շուկայում ստվերի կասկածներ ունի

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուշադրության կենտրոնում է պահել գազալցակայանների ոլորտը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ բացահայտվել են օրենսդրական պահանջներին չհամապատասխանող գործունեության դեպքեր:

«Ասվում է, որ պետք է լինի 200 մթնոլորտային ճնշման գազ, սակայն ստուգումներն այլ բան են ցույց տվել, այդ պահանջները մի շարք դեպքերում չեն պահպանվել: Դա անվտանգության խնդիր է, և մենք այն փոխանցեցինք համապատասխան տեսչական մարմիններին»,-ասաց Գեղամ Գևորգյանը:

Գլոբալ խնդիրն այս ոլորտում այն է, որ, կասկածներ կան ստվերի հետ կապված:

«Մենք համեմատում ենք նախկինում աշխատած մարժայի ցուցանիշները ներկայիս ցուցանիշների հետ և տեսնում ենք, որ այստեղ լուրջ խնդիր կա: Կամ կա ստվեր, կամ այլ տեղից գազ է թաքցվել: Միգուցե հաշվապահությունը ճիշտ չի ցույց տվել իրական պատկերը»,-ասաց Գեղամ Գևորգյանը:

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ որոշ ԱԳԼՃԿ-ներում մարդիկ գազն իրենց հաշվարկած ինքնարժեքից ավելի ցածր են վաճառում, քան պետք է: Հարցին, թե միգուցե գազալցակայանները դեմպինգի են դիմում, Գեղամ Գևորգյանը նշեց, որ նրանք փոքր ընկերություններ են, և դեմպինգի գնալն իրենց դեպքում իմաստ չի ունենա: Հանձնաժողովը շարունակելու է հետևել այս միտումին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում