ՏՄՊՊՀ-ն այս տարի պետական մարմինների նկատմամբ պատասխանատվության միջոցներ է կիրառել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացված վարույթները 2019 թվականին ավելի շատ են եղել, քան 2018-ին: Ամփոփելով տարին՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ այդ ակտիվությունը կապված է եղել քաղաքացիների, տնտեսավարողների դիմում-բողոքների հետ:

«Հանձնաժողովի կողմից նախաձեռնությունների քանակը մենք մի փոքր քչացրել էինք և փորձում էինք տեսնել, թե տնտեսավարողներն ինչպես են արձագանքում: Պարզվեց, որ տնտեսավարողների բողոքների քանակը բավական շատ է: Անբարեխիղճ մրցակցության հատվածում ունենք բողոքների ավելացում 10 տոկոսով: Հետաքրքրիր պատկեր է նկատվում խախտումների ավելի խորը ուսումնասիրությունների արդյունքում պատասխանատվության մեխանիզմների ներդրման համակարգում: Օրինակ՝ գերիշխող դիրքի չարաշահման և հակամրցակցային համաձայնությունների բացահայտման գործերի քանակը գրեթե երկուս ու կես անգամ ավելացել է»,-ասաց Գեղամ Գևորգյանը:

Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովն այս տարի պետական մարմինների նկատմամբ պատասխանատվության միջոցներ է կիրառել: Մասնավորապես՝դատական դեպարտամենտի, Առողջապահության նախարարության, Ոստիկանության: Նա տեղեկացրեց, որ խախտումներն, ըստ էության, մեծ չեն եղել, սակայն հանձնաժողովը ցույց է տալիս, որ տնտեսավարող սուբյեկտները կարող են նաև պետական մարմինների դեպքում համապատասխան միջոցների դիմել: Ներկայում հանձնաժողովը պետական գնումների ոլորտում մեծածավալ աշխատանք է իրականացնում:

Գեղամ Գևորգյանը նշեց, որ Հայաստանում տարածված խախտումներից է անբարեխիղճ մրցակցությունը: Այս տարի նման բացահայտված դեպքերից հանձնաժողովի նախագահն առանձնացրեց օղիների հետ կապված գործը, երբ այլ բրենդի ներքո է փորձ արվել ապրանքն իրացնել, դիալեզի սարքավորումների գնման հետ կապված խնդիր է եղել: Կաթնամթերքի ոլորտում հասարակության մոլորեցման դեպքեր ևս եղել են: Ներկայում հանձնաժողովը խորն ուսումնասիրություն է սկսում կաթնամթերքի, կարագի շուկայում, ամփոփումը կլինի հաջորդ ամսին:

«Այս պահին կարող եմ ասել, որ կարագի ոլորտում անբարեխիղճ մրցակցության դրսևորում բուսական յուղի օգտագործման տեսքով չի հայտնաբերվել»,-նշեց Գեղամ Գևորգյանը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում