Մշակույթ

Դպրոցական աբոնեմենտային ծրագրով թանգարաններ է այցելել ավելի քան 160 հազար աշակերտ և ուսուցիչ

1 րոպեի ընթերցում

Դպրոցական աբոնեմենտային ծրագրով թանգարաններ է այցելել ավելի քան 160 հազար աշակերտ և ուսուցիչ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագրով ընթացիկ տարում թանգարաններ է հաճախել 161 հազարից ավելի աշակերտ և ուսուցիչ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը նշեց, որ այս ցուցանիշը թանգարաններ հաճախած աշակերտության մոտ 50 տոկոսն է կազմում: Այսինքն՝ կեսը օգտվել է այս աբոնեմենտային համակարգից: Նշված ժամանակահատվածում թատրոններ հաճախել է 3 հազար 500, համերգային կազմակերպություններ՝ 884 դպրոցական, ուսուցիչ:

Դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների ու ուսուցիչների համար: Համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի ուսումնական տարվա ընթացքում երեք մշակութային հաստատություն մեկ անգամ անվճար մուտք գործել: Ծրագրի նպատակն է խթանել դպրոց-մշակութային օջախ կապը, նպաստել երեխաների և պատանիների գեղարվեստական դաստիարակությանը ու զարգացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում