Հասարակական

Վարսահարդարին ծեծել տալու՝ իրեն վերագրվող լուրի համար մարզպետը դատարանում պահանջելու է հերքում

2 րոպեի ընթերցում

 Վարսահարդարին ծեծել տալու՝ իրեն վերագրվող լուրի համար մարզպետը դատարանում պահանջելու է հերքում

ԱՐՏԱՇԱՏ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը զրպարտություն է որակում տարածված այն լուրերը, թե իբր ինքը ծեծել է տվել իր վարսահարդարին, մարզպետը պատրաստվում է դատարանում լուրը տարածած լրատվամիջոցից պահանջել հերքում և դրամական փոխհատուցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սարգսյանն այս մասին ասաց իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում:

«Այդ գործը չի փակվել,նախաքաննություն է եղել, նյութերը մերժվել են` հանցակազմի բացակայության պատճառով: Երբ ես տեղեկացել եմ այդ մասին, իմ «Ֆեյսբուք»-ի էջով հերքում եմ տարածել, իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել եմ այս դեպքի վրա, որպեսզի լինի անաչառ քննություն: Այսօր արդեն դատարան հայց ենք ներկայացրել այն լրատվականի նկատմամբ, որտեղից տարածվել է ապատեղեկատվությունը, և զրպարտության համար նրանցից փոխհատուցում ենք պահանջելու, նաև լինելու է հերքման պահանջ»,- ասաց մարզպետը:

Նա նշեց, որ հերքման պահանջ ներկայացրել էին, սակայն լրատվամիջոցը չէր տեղադրել:

Սարգսյանը նշեց, որ կպահանջեն նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով գումար:

Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, թե Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իրեն արտահերթ չսպասարկելու համար ծեծել է տվել իր վարսահարդարին:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում