Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Գիտնականներին հաջողվել Է քառակի ավելացնել փոխպատվաստման համար օրգանների կոնսերվացման ժամանակը

Գիտնականներին հաջողվել Է քառակի ավելացնել փոխպատվաստման համար օրգանների կոնսերվացման ժամանակը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխպատվաստման համար օրգանների կոնսերվացման ժամանակը կարելի Է քառապատիկ ավելացնել. կենդանիների վրա տեխնոլոգիայի փորձարկումները կսկսվեն 2020 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալության Ա. Ի. Բուռնազյանի անվան Դաշնային բժշկագիտական կենսաֆիզիկական կենտրոնի նոր վիրաբուժական տեխնոլոգիաների լաբորատորիայի վարիչ Ալեքսանդր Սուշկովը:

«Մեր խմբի համար շատ համոզիչ են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Բջջի կենսաֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիայի աշխատանքի արդյունքները՝ Հեռանկարային հետազոտությունների հիմնադրամի օժանդակությամբ: Ստանդարտի համեմատությամբ նոր մեթոդը թույլ Է տալիս չորս անգամ ավելացնել օրգանի կոնսերվացման տեւողությունը եւ ըստ որում պահպանել դրա կենսունակությունը»,- ասել Է Սուշկովը:

Նա հավելել Է, որ լաբորատորիան սկսել Է գորտերի եւ կրծողների սրտից, այնուհետեւ գիտափորձեր են կատարվել խոշոր կենդանիների՝ ոչխարների եւ խոզերի վրա: Ի տարբերություն հեղուկի մեջ օրգանների կոնսերվացման՝ գոյություն ունեցող տեխնոլոգիայի, ռուսաստանցի գիտականները մշակել են կոնսերվացնող գազ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am