Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Փետրվար

Արցախի հետ ռոումինգի ծառայությունների սակագները հուլիսից զգալիորեն կնվազեն. Արշակյան

Արցախի հետ ռոումինգի ծառայությունների սակագները հուլիսից զգալիորեն կնվազեն. 
Արշակյան

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Արցախի միջև շարժական կապի օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները 2020-ի հուլիսի 1-ից էականորեն կիջնեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Այս տարվա ձեռքբերումներից է Արցախի հետ կապի կանոնակարգումը, ռոումինգի սակագների իջեցումը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Արցախի գործընկերների և օպերատորների հետ արդյունավետ աշխատանք ենք ունեցել, և սակագները թե մուտքային, թե ելքային զանգերի տեսանկյունից նվազել են 11-44 տոկոսով։ Ակնկալվում է, որ հուլիսի 1-ից մուտքային և ելքային զանգերի սակագների նվազում պետք է տեղի ունենա»,- ասաց նախարարը:

Նա շեշտեց՝ նախարարության ստեղծումից անմիջապես հետ զբաղվել են ռոումինգի հարցով:  Արշակյանը հիշեցրեց, որ օպերատորներից մեկի ցանցում ելքային զանգերի 15 տոկոսի նվազում է եղել, մուտքային զանգերի դեպքում՝ 44 տոկոսի նվազում: Եվ հիմա գործում է ելքային զանգերի 38 դրամ և մուտքային զանգերի 25 դրամ միասնական սակագինը: «Հուլիսին այդ թվերը շատ կիջնեն: Հստակ թվերը դեռ չեմ ուզում ասել, քանի որ բանակցում ենք, բայց շատ կիջնեն»,- եզրափակեց նախարարը:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ