Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Պետհանձնաժողովն Աթամբաեւին պատասխանատու Է համարել Ղրղզստանում տեղ գտած անկարգությունների համար

Պետհանձնաժողովն Աթամբաեւին պատասխանատու Է համարել Ղրղզստանում տեղ գտած անկարգությունների համար


ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանում Պետական հանձնաժողովն օգոստոսի սկզբին երկրում ծայր առած զանգվածային անկարգությունների պատասխանատվությունն ամբողջությամբ դրել Է հանրապետության նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւ վրա, հանձնաժողովի եզրակացությունները դեկտեմբերի 12-ին խորհրդարանի նիստում ընթերցել Է պատգամավոր Թինչթիք Շայնազարովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«2019 թվականի օգոստոսի 7-ի եւ 8-ի իրադարձությունների պատասխանատվությունն ամբողջությամբ եւ լիովին ընկած Է Աթամբաեւի եւ նրա կողմնակիցների վրա, որոնք պլանավորել Էին զինված հակահարված իրավապահ մարմինների աշխատակիցների օրինական գործողություններին եւ իշխանության հետագա բռնի զավթում»,- ասված Է հանձաժողովի եզրակացության մեջ:
Հանձնաժողովի եզրակացությունների համաձայն՝ երկրի Ազգային անվտանգության պետական կոմիտեի եւ ներքին գործերի նախարարության ղեկավարության գործողությունները, «չնայած թույլ տրված սխալներին ու վրիպումներին, հիմնված են եղել Ղրղզստանի Սահմանադրության եւ օրենսդրության նորմաների վրա»:
Ղրղզստանի հատուկ ծառայություններն օգոստոսի 7 – 8-ը Կոյ Թաշ գյուղում՝ մայրաքաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա, իրականացրել են նախկին նախագահ Աթամբաեւի ձերբակալման գործողություն նրա կեցավայրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am