Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում ԱԶԲ մշտական ներկայացչության գրասենյակի ղեկավարին

Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում ԱԶԲ մշտական ներկայացչության գրասենյակի 
ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՀՀ-ում ԱԶԲ մշտական ներկայացչության գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը բարձր են գնահատել Ասիական զարգացման բանկի և Երևան համայնքի միջև համագործակցությունը՝ գոհունակությամբ նշելով դրա հագեցած օրակարգը: Անդրադառնալով իրականացված ու ընթացիկ ծրագրերին՝ քաղաքապետ Մարությանը պատրաստակամություն է հայտնել շարունակել փոխգործակցությունը՝ ընդգրկելով նոր ոլորտներ: 

Պաոլո Սպանտիգատին իր հերթին նշել է, որ ԱԶԲ-ն ֆինանսական կառույց լինելուց բացի, նաև նպաստում է ժամանակակից քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը և ընդգծել, որ բանկը պատրաստակամ է լինել քաղաքապետարանի գործընկերն ու աջակիցը՝ մասնակցելով Երևանն ապրելու համար ավելի հարմար դարձնելու նոր ծրագրերին:

ԱԶԲ ֆինանսավորմամբ Երևանում ներկայումս քաղաքի կենտրոնը շրջանցող նոր ճանապարհներ են կառուցվում: Քաղաքապետ Հայկ Մարությանը կարևորել է ԱԶԲ մասնակցությունը Երևանի ենթակառուցվածքների զարգացման գործում՝ նշելով, որ շրջանցիկ ճանապարհների կառուցումը մեծապես կնպաստի քաղաքի առանցքային խնդիրներից մեկի՝ տրանսպորտային հոսքերի բեռնաթափման խնդրի լուծմանը:

Հանդիպման ընթացքում նախանշվել են նաև համագործակցության նոր հնարավորությունները, որոնք տեխնիկական, խորհրդատվական և ֆինանսական ուղղվածություն կունենան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am