Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Եգիպտոսում հայտնաբերել են Ոամզես Բ-ի հազվագյուտ արձանը

Եգիպտոսում հայտնաբերել են Ոամզես Բ-ի հազվագյուտ արձանը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտացի հնագետները Գիզայի Միթ Ռահինայի շրջանում՝ հինեգիպտական Փթահ աստծու տաճարից ոչ հեռու հայտնաբերել են Ռամզես Երկրորդ փարավոնի արձանի վերին մասը: Այդ մասին ասված Է հնության հուշարձանների գործերի նախարարության հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հայտնաբերվել Է Ռամզես Երկրորդի՝ վարդագույն գրանիտից հազվագյուտ արձանի վերին մասը»,- ասել Է Եգիպտոսի հնությունների գործերի բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրին: Արձանի գտնված ֆրագմենտի բարձրությունը կազմում Է 105 սանտիմետր, լայնությունը՝ 55 սանտիմետր: Փարավոնի արձանը հաջողվել Է գտնել մասնավոր տարածքում, որի տերը գաղտնի պեղումներ Էր կատարում, բայց տուրիստական ոստիկանության կողմից ձերբակալվել Է դեկտեմբերի սկզբին: Այժմ գտածոն ուղարկվել Է մոտակա թանգարան բաց երկնքի տակ, որտեղ կվերականգնվի:

Համարվում Է, որ Ռամզես Երկրորդ փարավոնը, որը կառավարել Է մեր թվագրությունից առաջ 1279 – 1213 թվականներին, Եգիպտոսը մեծ տերություն Է դարձրել իր հաղթանակների, նվաճումների, նոր տարածքների յուրացման, շինարարության եւ ոռոգման բնագավառում հաջողությունների շնորհիվ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am