Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սիմոնետա Սոմարուգան ընտրվել է Շվեյցարիայի 2020 թվականի նախագահ

Սիմոնետա Սոմարուգան ընտրվել է Շվեյցարիայի 2020 թվականի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի շրջակա միջավայրի, տրանսպորտի, Էներգետիկայի եւ կապի նախարար Սիմոնետա Սոմարուգան, որը կառավարությունում ներկայացնում Է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, ընտրվել Է երկրի 2020 թվականի նախագահ: Ընտրությունները կայացել են դեկտեմբերի 11-ին Դաշնային ժողովի (խորհրդարանի) երկու պալատների համատեղ նիստում, քվեարկության ընթացքն առցանց ռեժիմով հեռարձակվել Է վերջինիս կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սիմոնետա Սոմարուգան ծնվել Է 1960 թվականի մայիսի 14-ին Արգաուի կանտոնի Սինս ավանում: Ավարտել Է Լյուցեռնի կոնսերվատորիան, դասավանդել Է Ֆրիբուրի կոնսերվատորիայում: Շվեյցարիայի կառավարությունում աշխատում Է 2010 թվականից: Մինչեւ 2018 թվականը եղել Է արդարադատության եւ ոստիկանության նախարարը: Շվեյցարիայում նախագահի եւ փոխնախագահի պաշտոնները հերթագայությամբ զբաղեցնում են Դաշնային խորհրդի (կառավարության) անդամները, որը բաղկացած Է յոթ նախարարից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am