Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանում հայտնել են երկրի ենթակառուցվածքի վրա ձեռնարկված խոշոր կիբեռգրոհի մասին

Իրանում հայտնել են երկրի ենթակառուցվածքի վրա ձեռնարկված խոշոր կիբեռգրոհի մասին
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին հայտնել Է երկրի ենթակառուցվածքի վրա ձեռնարկված խոշոր կիբեռգրոհի մասին. այն հաջողվել Է դիմագրավել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մանրամասնությունները չեմ կարող պատմել, սակայն մենք բախվել են երկրի ենթակառուցվածքի վրա կազմակերպված եւ պետական աջակցությամբ իրականացված կիբեռգրոհի: Գրոհը շատ ընդգրկուն Է»,-հայտարարել Է նախարարը, ինչպես հետեւում Է Իրանի կառավարության տեղեկատվական պորտալի կողմից հրապարակված տեսանյութի հատվածից:
Նա հավելել Է, որ կիբեռգրոհը հաջողվել Է դիմագրավել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am