Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունից վրացի հինգ զինվորական Է տուժել

Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունից վրացի հինգ զինվորական Է տուժել
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում Բաղրամի շրջանում ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով վրացի հինգ զինվորական Է տուժել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ավտոմոբիլում տեղադրված ռումբը դեկտեմբերի 11-ի առավոտյան պայթել Է Փարվանի նահանգում ՆԱՏՕ-ի ավիաբազայի մերձակայքում: Բացի այդ, անհայտ անձինք հրաձգություն են սկսել: Ինչպես հայտնել Է երկրում ՆԱՏՕ-ի առաքելության պաշտոնական ներկայացուցիչը, գրոհն ուղղված Էր ռազմաբազայից ոչ հեռու կառուցվող հիվանդանոցի դեմ: Նրա խոսքով՝ Աֆղանստանի եւ դաշնակիցների զինուժերը հարձակումը դիմագրավել են առանց կորուստների:
«Հարձակման հետեւանքով աննշան չափով տուժել են վրացի հինգ զինվորականներ: Նրանց հոսպիտալացում չի պահանջվել»,-ասված Է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Պաշտպանական ուժերի վարչության վրացական կենտրոնն աշխատում Է արտակարգ ռեժիմով: Պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին եւ պաշտպանական ուժերի հրամանատար Վլադիմիր Չաչիբայան հետեւում են իրադարձությունների զարգացմանը:
Պայթյունի հետեւանքով վնասվել ու ավերվել են շենքեր: Զոհվել Է առնվազն մեկ մարդ, տուժածների թիվը հասել Է 62-ի, ինչի մասին հայտնել Է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին: Առայժմ տարածաշրջանում գործող խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել գրոհի պատասխանատվությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am