Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եվրամիությունը ողջունել Է Փարիզում «նորմանդական գագաթնաժողովի» արդյունքները

Եվրամիությունը ողջունել Է Փարիզում «նորմանդական գագաթնաժողովի» արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դեկտեմբերի 10-ին Փարիզում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած «նորմանդական գագաթնաժողովը» առաջին քայլն Է Ուկրաինայում հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհին:
«Ես ողջունում եմ հրադադարի, ուժերի տարանջատման, գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածության հասնելուն ուղղված Ֆրանսիայի ու Գերմանիայի ջանքերը: Դա առաջին քայլն Է քաղաքական կարգավորման գործընթացում առաջ շարժվելու մեջ»,-ասել Է նա:
Բորելի խոսքով՝ «Ռուսաստանի հետ հարաբերությունները կրիտիկական կերպով կախված են այն բանից, թե կգտնվի արդյոք հակամարտության երկարաժամկետ լուծում»:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, «նորմանդական քառյակի» երկրների ղեկավարները Փարիզում կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունել են պաշտոնական հաղորդագրություն: Ընդամենն ամփոփիչ փաստաթղթում նշված Է երեք կետ. «Անհապաղ միջոցներ հակամարտության գոտու իրադրության կայունացման ուղղությամբ», «Մինսկի համաձայնագրերի քաղաքական դրույթների իրականացման միջոցառումներ» եւ «Շարունակություն»:
Մասնավորապես, կողմերը հավանություն են տվել Դոնբասի երեք նոր հատվածում մինչեւ 2020 թվականի մարտի վերջն ուժերի հեռացման պլանին: «Նորմանդական քառյակի» ղեկավարները պայմանավորվել են հավանություն տալ Դոնբասում 30 օրվա ընթացքում նոր անցակետերի բացման շուրջը շփման խմբի համաձայնություններին:
Նաեւ քննարկվել Է մինչեւ 2019 թվականի վերջը ռազմագերիների փոխանակման հարցը՝ «բոլորին բոլորով» սկզբունքով: Ըստ որում միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, պետք Է տրամադրվի կալանքի տակ գտնվող բոլոր անձանց հետ հանդիպելու լիակատար եւ անվերապահ հնարավորություն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել Է, որ հաջորդ անգամ «նորմանդական ձեւաչափով» գագաթանաժողով կգումարվի առաջիկա չորս ամսում: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված Է, որ հաջորդ գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը կդառնա Դոնբասում տեղական ընտրությունների կազմակերպման հարցը:
Ընդհանուր առմամբ բանակցությունները տեւել են 5,5 ժամ, որից 1,5 ժամը հատկացվել Է Պուտինի հանդիպմանն ուկրաինացի իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am