Եվրամիությունը ողջունել Է Փարիզում «նորմանդական գագաթնաժողովի» արդյունքները

Armenpress 17:44, 10 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դեկտեմբերի 10-ին Փարիզում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած «նորմանդական գագաթնաժողովը» առաջին քայլն Է Ուկրաինայում հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհին: «Ես ողջունում եմ հրադադարի, ուժերի տարանջատման, գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածության հասնելուն ուղղված Ֆրանսիայի ու Գերմանիայի ջանքերը: Դա առաջին քայլն Է քաղաքական կարգավորման գործընթացում առաջ շարժվելու մեջ»,-ասել Է նա: Բորելի խոսքով՝ «Ռուսաստանի հետ հարաբերությունները կրիտիկական կերպով կախված են այն բանից, թե կգտնվի արդյոք հակամարտության երկարաժամկետ լուծում»:Ինչպես արդեն տեղեկացվել Է, «նորմանդական քառյակի» երկրների ղեկավարները Փարիզում կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունել են պաշտոնական հաղորդագրություն: Ընդամենն ամփոփիչ փաստաթղթում նշված Է երեք կետ. «Անհապաղ միջոցներ հակամարտության գոտու իրադրության կայունացման ուղղությամբ», «Մինսկի համաձայնագրերի քաղաքական դրույթների իրականացման միջոցառումներ» եւ «Շարունակություն»: Մասնավորապես, կողմերը հավանություն են տվել Դոնբասի երեք նոր հատվածում մինչեւ 2020 թվականի մարտի վերջն ուժերի հեռացման պլանին: «Նորմանդական քառյակի» ղեկավարները պայմանավորվել են հավանություն տալ Դոնբասում 30 օրվա ընթացքում նոր անցակետերի բացման շուրջը շփման խմբի համաձայնություններին: Նաեւ քննարկվել Է մինչեւ 2019 թվականի վերջը ռազմագերիների փոխանակման հարցը՝ «բոլորին բոլորով» սկզբունքով: Ըստ որում միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, պետք Է տրամադրվի կալանքի տակ գտնվող բոլոր անձանց հետ հանդիպելու լիակատար եւ անվերապահ հնարավորություն: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել Է, որ հաջորդ անգամ «նորմանդական ձեւաչափով» գագաթանաժողով կգումարվի առաջիկա չորս ամսում: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված Է, որ հաջորդ գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը կդառնա Դոնբասում տեղական ընտրությունների կազմակերպման հարցը: Ընդհանուր առմամբ բանակցությունները տեւել են 5,5 ժամ, որից 1,5 ժամը հատկացվել Է Պուտինի հանդիպմանն ուկրաինացի իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am