Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ցուցարարներն ավտոբուսների յոթ հավաքակայան են արգելափակել Փարիզի Իլ-դե-Ֆրանսի տարածաշրջանում

Ցուցարարներն ավտոբուսների յոթ հավաքակայան են արգելափակել Փարիզի Իլ-դե-Ֆրանսի տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխման դեմ զանգվածային գործադուլի մասնակիցները դեկտեմբերի 10-ի առավոտյան սկսել են արգելափակել ավտոբուսների հավաքակայանների աշխատանքը Փարիզի Իլ-դե-Ֆրանսի տարածաշրջանում: Այդ մասին Փարիզի տրանսպորտի ինքնավար վարչությունը (RATP) հայտնել Է իր Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այս առավոտյան մեր յոթ հավաքակայաններն (25-ից) արգելափակված են, մյուսներն աշխատում են ընդհատումներով»,-նշել են ընկերությունում: RATP-ի տեղեկատվության համաձայն, ներկայում երթուղով ընթանում Է չորս ավտոբուսներից մեկը: Տրանսպորտի վարչության ներկայացուցիչներն Իլ-դե-Ֆրանսի բնակիչներին հորդորել են այսօր այլ փոխադրամիջոցներից օգտվել նշանակման վայր հասնելու համար: Բացի այդ, Ֆրանսիայի երկաթուղիների ազգային ընկերության (SNCF) տվյալներով, ըստ գրաֆիկի, դեկտեմբերի 10-ին աշխատելու Է հինգ TGV գերարագընթացիկ գնացքներից միայն մեկը, քաղաքամերձ Transilien հինգ Էլեկտրագնացքներից՝ միայն մեկը եւ տարածաշրջանային տասը TER գնացքներից՝ երեքը:

Համընդհանուր մոբիլիզացիայի նոր օրվա կապակցությամբ, Sytadin ծառայության տվյալներով, խցանումները մայրաքաղաքի տարածաշրջանում ժամը 08:00-ի (Երեւանի ժամանակով 11:00-ի) դրությամբ հասել Է 400 կիլոմետրի: Ճանապարհային բարդ իրադրություն Է ստեղծվել Փարիզի օղակաձեւ ճանապարհի վրա, կուտակականգեր են դիտվում «Շառլ դե Գոլ» օդանավակայան տանող ճանապարհին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am