Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արմավիրի քաղաքապետը դատապարտել է Նժդեհի հուշատախտակի նկատմամբ վանդալիզմի գործողությունը

 Արմավիրի քաղաքապետը դատապարտել է Նժդեհի հուշատախտակի նկատմամբ 
վանդալիզմի գործողությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը դեկտեմբերի 4-5-ն աշխատանքային այցով եղել է ՌԴ Արմավիր քաղաքում։ Այցի շրջանակներում նա հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև մտավորականների և երիտասարդների հետ: Քննարկվել է հայ համայնքին հուզող հարցերի լայն շրջանակ։ Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ է կատարվել Հայ առաքելական եկեղեցու տարածքում վանդալիզմի ենթարկված Գարեգին Նժդեհի հուշատախտակի շուրջ ստեղծված իրավիճակին։ Հանդիպումից հետո Գլխավոր հյուպատոսն այցելել է Արմավիր քաղաքի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի, որտեղ հանդիպել է հոգևոր առաջնորդի հետ:

Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին , որ դեկտեմբերի 5-ին Վարդան Ասոյանը հանդիպում է ունեցել Արմավիր քաղաքի քաղաքապետ Անդրեյ Խարչենկոյի և քաղաքային դումայի նախագահ Ալեքսանդր Պոլյակովի հետ։

Քաղաքապետը ողջունել է ՀՀ գլխավոր հյուպատոսին և կարևորել առկա ամուր բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնումը՝ ընդգծելով տեղի հայ համայնքի բարձր դերակատարությունը։ Քաղաքապետը ներկայացրել է նոյեմբերի 13-ին Հայ առաքելական եկեղեցու տարածքում քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից վանդալիզմի գործողությունների մանրամասներ՝ դատապարտելով այն։

Գլխավոր հյուպատոս Ասոյանը քաղաքապետի հետ քննարկել է Արմավիրի հայ համայնքի մտահոգությունները և ակնկալիքները ստեղծված իրավիճակի հասցեագրման վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը՝ կարևորելով վանդալիզմի յուրաքանչյուր դրսևորմանը իրավական և հասարակական գնահատական տալու անհրաժեշտությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]