Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

«Ուրարտու»-ն և «Արագած»-ը հաղթեցին Հայաստանի առաջնության 7-րդ տուրում

«Ուրարտու»-ն և «Արագած»-ը հաղթեցին Հայաստանի առաջնության 7-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության 7-րդ տուրում կայացավ երկու հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ուրարտու» - «Գյումրի» խաղում հաղթեց «Ուրարտու»-ն՝ 111:74 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ջուլիան Ուինթոնը («Գյումրի»), իր հաշվին գրանցելով 27 միավոր, 4 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 8 արդյունավետ փոխանցում։

Միաժամանակ կայացած ՖԻՄԱ-«Արագած» խաղում հաղթեցին գործող չեմպիոն «Արագած»-ի բասկետբոլիստները 86:95 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Իսայա Լեմբը («Արագած»), իր հաշվին գրանցելով 30 միավոր, 7 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am