Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահն այցելել է Հայոց 
ցեղասպանության հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան և Կոնգրեսի պատգամավոր, նախագահության քարտուղար Խուան Ռամոն Լաուն դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը հյուրերին ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունն ու նշանակությունը:

Կոնգրեսականները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել են Սուրբ նահատակների հիշատակը:

Գվատեմալայից ժամանած պատվիրակությունը եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ էքսկուրսավար Անժելա Թևեքելյանը հյուրերին ծանոթացրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը փաստող վավերագրերին, թանգարանային ցուցադրությանը:

Պատվիրակության ղեկավարները գրառում են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am