Մեղադրանք է առաջադրվել Բարսեղ Բեգլարյանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Ֆլեշ» ընկերության նախագահԲարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Լուրեր» լրատվականը՝ հղում անելով Հատուկ քննչական ծառայությանը:
Լրատվականը հայտնում է նաև, որԲարսեղ Բեգլարյանը հրավիրվել էր հարցաքննության: «Լուրերի» հետ զրույցում նա նշել էր, որբացառում է, թե Սերժ Սարգսյանն ունեցել է անձնական շահագրգռություն՝ որպես դիզվառելիքի մատակարար իր ընկերությունն ընտրելու համար: