Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Զբոսաշրջիկները Հայաստանն անվանել են Ամանորը դիմավորելու համար ամենահետաքրքիր ուղղություններից մեկը

Զբոսաշրջիկները Հայաստանն անվանել են Ամանորը դիմավորելու համար 
ամենահետաքրքիր ուղղություններից մեկը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհորդները, որոնք մասնակցել են տուրիստական որոնիչի հարցմանը, նշել են Ամանորը դիմավորելու համար լավագույն երկրները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է OneTwoTrip-ը:

Ծառայության մասնագետները հետազոտություն են անցկացրել 1440 օգտատերերի շրջանում եւ պարզել, որ նրանց կեսից ավելին (56 տոկոսը) թեկուզ մեկ անգամ այդ տոնը դիմավորել Է արտասահմանում: Նրանց 64 տոկոսն ասել Է, որ իրենք գոհ են մնացել արձակուրդից եւ անմոռաց հույզեր են ապրել: Ճանապարհորդների երրորդ մասը նշել Է տեղի բնակիչների հյուրընկալությունը, մեկ քառորդը (26 տոկոսը) տպավորվել Է տեղի ավանդույթներով, նույնքանն Էլ գոհ Է մնացել տոնական միջոցառումների ծրագրից: Իսկ ինը տոկոսը պատմել Է, որ կարողացել Է ավելի քիչ միջոցներով հանգիստն անցկացնել, քան պլանավորել Էր:

Նոր տարին արտասահմանում նշած անձանց կեսն ընտրել Է տաք երկրները: Հունվարյան արձակուրդների համար առավել մեծ ժողովրդականություն վայելող վայրը Թաիլանդն Է. այս վայրն Է նշել օգտատերերի 27,4 տոկոսը: Ամենապահանջված երկրների ցուցակի երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում են Իտալիան եւ Գերմանիան (իննական տոկոս): Չորրորդը Եգիպտոսն Է: 25-ից ցածր տարիքի հարցվածները սովորաբար տոնական արձակուրդներն անցկացնում են Եվրոպայում. նրանք ընտրում են Պորտուգալիան, Ֆրանսիան, Չեխիան եւ Հայաստանը: 25-ից մինչեւ 40 տարեկան ճանապարհորդները նախընտրում են Թաիլանդը, Վիետնամը եւ Իտալիան: Փորձագետները հայտնում են, որ 40-ից մինչեւ 60 տարեկան զբոսաշրջիկներն Ամանորն ամենից հաճախ դիմավորում են Թաիլանդում, Գերմանիայում, Եգիպտոսում եւ Բելառուսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am