Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դեկտեմբերի 5-ին սպասվող իրադարձությունները

Դեկտեմբերի  5-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կկայանա կառավարության հերթական նիստը:

Սպիտակի երկրաշարժի տարելիցի օրվան ընդառաջ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն կներկայացնի անօթևանների բնակապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Ազգային ժողովում կշարունակվի քառօրյա նիստը:

Երևանում կանցկացվի «Թոքի քաղցկեղ. շարունակական խնդրի արդի մոտեցումները» թեմայով համաժողով:

Առողջապահական մեկ այլ թեմայի մասին: «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը կներկայացնի սուր շնչառական վարակների հետ կապված իրավիճակը:

Հայաստանի ազգային գրադարանում  կկայանա անվանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված մեծ միջոցառում: Կհնչեն երգեր, որոնք Ռոբերտ Ամիրխանյանը մինչ այժմ չի կատարել:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am