Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային ծառայությունը նշել է կազմավորման տարեդարձը

ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային ծառայությունը նշել է կազմավորման տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմանվագախմբային ծառայության կազմավորման օրվան նվիրված տոնական միջոցառում է տեղի ունեցել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիսությանը ելույթ են ունեցել ԶՈւ ԳՇ զինվորական նվագախումբը և երգի ու պարի համույթը: Հնչել են Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Շառլ Ազնավուրի և այլ կոմպոզիտորների ու երգահանների ստեղծագործություններ:

Համերգին ներկա են եղել հանրապետության հայտնի կոմպոզիտորներ, մշակույթի վաստակավոր գործիչներ, դպրոցականներ, զինծառայողներ, հասարակական կազմակերպությունների, մշակութային հաստատությունների և ՀՀ-ում հավատարմագրված  դեսպանատների ներկայացուցիչներ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ