Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հնագույն շրջանից մինչև մեր օրեր. ներկայացվեց հայկական որմնանկարչությանը նվիրված ժողովածու

Հնագույն շրջանից մինչև մեր օրեր. ներկայացվեց հայկական որմնանկարչությանը 
նվիրված ժողովածու

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական որմնանկարչություն. գիտական հոդվածների և նյութերի ժողովածու» գրքում առաջին անգամ ներկայացվում է հայկական որմնանկարչությունը՝ հնագույն շրջանից մինչև մեր օրերը։ Ժողովածուն ներառում է հոդվածներ և նյութեր ինչպես հայտնի՝ ուսումնասիրված, այնպես էլ նորահայտ կամ սակավ հետազոտված բազմաթիվ որմնանկարների վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 3-ին Մատենադարանում: 

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ասաց, որ ներկայացրել են հայ միջնադարյան արվեստի մի ամբողջ ուղղություն, որն անմիջականորեն կապված է  աստվածաբանությանը, ճարտարապետությանը և քանդակագործությանը: «Որմնանկարչությունն ուսումնասիրության կարիք ունի, և այն արվեստի ճյուղ է, որը վտանգված է ու ենթակա է ոչնչացման»,-նշեց նա: 

Մատենադարանի փոխտնօրեն, գրքի կազմող և խմբագիր Կարեն Մաթևոսյանի խոսքով` գիրքը ներառում է հիմնականում եկեղեցական որմնանկարչությունը:  «Ընդգրկվել է 19 հեղինակի հոդված: Այստեղ կարելի է ծանոթանալ  որմնանկարչության  բոլոր հիմնական ուղղություններին, այն վանքերին, որոնցում կան որմնանկարներ, որմնանկարների թե’ Արևելյան Հայաստանում, թե’ Արևմտյան Հայաստանում և գաղթավայրերում: Այս գրքով ցանկանում ենք կոտրել այն սխալ պատկերացումը, որ հայկական որմնանկարները փոքրաթիվ են, ուզում ենք նաև ցույց տալ, որ դրանք քիչ չեն և ունեն գեղարվեստական արժեք և յուրահատկություն»,-ընդգծեց Մաթևոսյանը:

Գիրքը հրատարակվել է «Վիկտորիա» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]